Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանության առնչությամբ միջազգային արձագանքները դատապարտող հայտարարություն է հրապարակել։

 
 

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, վարկաբեկելով այդ արձագանքները, դրանք համարելով իբր կողմնակալ հայտարարություններ, ինչպես միշտ՝ ցեղասպանության խնդիր արծարծումը ներկայացնում է որպես երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացը խաթարող գործոն։

 

Թուրքական կողմն այս անգամ էլ կրկնում է համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու և 1915թ. իրադարձությունները քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ նախկինում արտահայտած թեզերը։

Աղբյուրը՝ Ermenihaber

Մեկնաբանություններ