ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու դեպքում Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել․

 

«Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում կարող է փոխվել, սակայն այդ դեպքում կգործեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունը հիմա բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- նշել է նա։ 

 

Նա նաև նշել է, որ Հայաստանն իսկապես սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, կազմակերպության օրակարգի շուրջ աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանություններ