Բաժին : Իրադարձային
Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ Սրբազան
Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ։
Այս մասին այսօր ջահերի երթի ժամանակ, Ծիծառնակաբերդի հուշահամալիրի դիմաց ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Հայության ոչնչացումը շարունակում է մնալ թուրքական օրակարգի առաջնային հարցերից մեկը։
Այս ողբերգական իրականության և գոյաբանական սպառնալիքի առջև ուղղակի դավաճանական էր թվում այն ինքնամոռաց, բայց նույնքան ինքնահավան մոլուցքը, որով ՀՀ իշխանությունները լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, խաղաղության դարաշրջան կամ խաղաղության խաչմերուկ կերտելու ճարտարապետության։
Սրբազան Արարատը մոռացության տալու համար մենամարտի է հանվում և հակադրվում է Արագածին։
Հող հանձնողները դառնում են հերոսներ, իսկ հող պաշտպանողները՝ գործակալներ։
Ցեղասպանությունից 109 տարի հետո մեր ժողովուրդը ստանում է սեփական իշխանություններից ահա այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից։
Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ, ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման, ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի»,- ասել է նա