1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան

1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն» (չակերտները՝ Tert.am). այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում «Հայերի մտացածին ցեղասպանություն. հայտարարություններ և փաստեր» թեմայով համաժողովում։

 

«Ցեղասպանությունը իրավական հասկացություն է, այդ իսկ պատճառով 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելը «ճիշտ չէ» (չակերտները՝ Tert.am)», - ասել է նա:

 

Դեսպանը հիշեցրել է, որ 2005 թվականին Թուրքիան առաջարկել է ստեղծել 1915 թվականի իրադարձությունները հետաքննող համատեղ հանձնաժողով, սակայն հայկական կողմը դեռ չի արձագանքել այս առաջարկին։

Նշենք, որ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության հետևանքով ավելի քան
1,5 մլն հայ է սպանվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.