Որ դեղամիջոցներն են ավելացնում կոտրվածքներ ստանալու հավանականությունը

Ստամոքսի այրոցի դեմ նախատեսված դեղերը, որոշ վիտամիններ, միզամուղները, ինչպես նաեւ մի շարք այլ դեղամիջոցներ մարդու մոտ ավելացնում են կոտրվածքներ ստանալու հավանականությունը, կարծում է ռուս օրթոպեդ-վնասվածքաբան Անատոլի Սոլովյովը։ Նա մանրամասնել է, որ կոտրվածքները լինում են տրավմատիկ եւ պաթոլոգիական։ Առաջինների հավանականությունը կարող են ավելացնել հակադեպրեսանտները, քանի որ նրանք ազդում են մարդու արագության եւ ռեակցիայի վրա։


Պաթոլոգիկ կոտրվածքները հատուկ են այն մարդկանց, որոնց մոտ առկա է ոսկորի փոքր խտություն։ Դրան էլ կարող են բերել ստամոքսի այրոցի եւ գաստրիտի կամ խոցի դեմ նախատեսված եղամիջոցները։ Ուստի, ըստ մասնագետի, առանց բժշկի հետ խորհրդակցելու, չի կարելի նման դեղամիջոցները տեւականորեն ընդունել։ Հատկապես նման դեղամիջոցները վտանգավոր են երեխաների, դեռահասների եւ տարեց մարդկանց համար։ Բժիշկ Սոլովյովը նաեւ ասել է, որ անվերահսկելի կերպով միզամուղների ընդունումը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումի, նատրիումի, կալցիումի եւ մագնեզիումի իոնների կորստի։

Դրանք կարեւոր են բոլոր օրգան համակարգերի համար, այդ թվում նաեւ՝ ոսկորների ամրության։ Ոսկորներն ամրանում են վիտամին D-ի օգնությամբ։ Սակայն կարեւոր է, որ վերջինիս օրական դոզան ճիշտ ընտրվի։ Կոտրվածքների հավանականությունը մեծացնում են նաեւ բորբոքային հիվանդությունների բուժման մեջ կիրառվող գլյուկոկորտիկոիդներն ու հակաուռուցքային մետոտրեկսատը։ Ուստի, ըստ մասնագետի, տեւական թերապիաների ժամանակ բժիշկները հետեւում են արյան պլազմայում կալցիումի պարունակությանը եւ գնահատում ոսկորի խտությունը, իսկ հիմնական բուժումից հետո իրականացնում կմախքի վերականգնում։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.