Բաժին : Իրադարձային
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում
Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ Ջրվեժի ձորում, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծառի տակ, հայտնաբերել են Երևանում հաշվառված 56-ամյա Արթուր Մակաչյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմինը եղել է նեխած և կենդանիների կողմից հոշոտված։
Մակաչյանը այս տարվա փետրվարի 22-ից որպես անհետ կորած որոնվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։