Էրդողանը հաստատել է Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը։ 

«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա Թուրքիա այցի ժամկետը դեռ որոշված չէ։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։

ՌԴ նախագահի այցը Թուրքիա քննարկվում է արդեն մի քանի ամիս։ Վերջին անգամ Պուտինը այնտեղ հանդիպել է Էրդողանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, որից հետո նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.