1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Kia»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

 

Ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի սկզբնամասում, կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական  կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ․-ն տեղում մահացել է։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը վարորդի մայրն էր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.