ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ

Եվրամիության հետ չափազանց սերտ մերձեցումը Հայաստանի համար հղի է որոշակի «տույժերով»։

 

Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովում։

 

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ բրյուսելյան պաշտոնյաների ներկայիս հետաքրքրությունը առավելապես պայմանավորված է նրանով, որ Երևանը տարածաշրջանում Մոսկվայի դաշնակիցն է։

 

«Քանի դեռ Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այն շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ԵՄ-ի համար, քան եթե Երևանն ամբողջությամբ խզի հարաբերությունները Մոսկվայի հետ։ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամբողջական խզման դեպքում ԵՄ-ն Հայաստանին ինչ-որ հատուկ պայմաններ չի տրամադրի, օրինակ, նույն առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է փորձագետը։

Բացի այդ, ԵՄ-ն ինչ-որ փուլում Հայաստանից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների որակական վերանայում կպահանջի։ Արդյոք Եվրամիությունը կփոխհատուցի այդ տնտեսական, քաղաքական ծախսերը՝ փորձագետը կասկածում է։

Միաժամանակ, Վասկովն այնպիսի հարցեր չի տեսնում, որոնք այսօր հնարավոր չէր լինի լուծել Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսության դեպքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.