Բաժին : Մեկնաբանություն
Սա տխրահռչակ միջանքի մասին է. ինչո՞ւ ձայն չեն հանում
Երեկ Մեծ Բրիտանիայի պետական նախարար Լ.Դոգերթին Բաքվում քննարկել է Ադրբեջանից - Նախիջևան Միջին միջանցքի հարցը։ Սա տխրահռչակ միջանքն է, որն անցնում է Հայաստանով։ Ընդ որում նա Հայաստանի անուն չի տվել։ Այսօր էլ Բաքվում նույն բանն արել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին։ Հիմա, ի՞նչու ԱԳՆ-ն, Հ1-ը, Ազատություն ռադիոկայանը, ՔՊ-ականնները, պարբերաբար Փաշինյանի մոտ հավաքվող 10-15 արտախորհրդարանական հակառուսական ուժերը, նրանց պատկանող լրատվամիջոցները ձայն չեն հանում։
Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ