Շվեդիան ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը. Շվեդիայի ԱԳ նախարար

Շվեդիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը՝ Շվեդիայի խորհրդարանին ներկայացնելով 2026 թվականին երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտարարությունը։

«Շվեդիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը»,- ասել է Մարիա Մալմեր Ստեներգարդը։