Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր

Թուրքիայի նախագահը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, միջկրոնական երկխոսության և գլոբալ մարտահրավերների հարցեր։ Էրդողանի և Հռոմի պապի հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահը, արտաքին գործերի նախարարը և մշակույթի նախարարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև հանդիպում եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հոգևորականների հետ Հարբիյեի Սուրբ Հոգու կաթոլիկ եկեղեցում: Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը նախագահ Էրդողանի կողմից հրավիրվել է Անկարա՝ Հռոմի պապի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու համար։