Ֆրանսիայի դեսպանը կով է կթել Խաչաղբյուր գյուղում (տեսանյութ)
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կով է կթել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում, ինչի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել սոցցանցերում:
«Տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ ծանոթացա կով կթելու տեխնիկային», – գրել է դեսպանը՝ ընդգծելով, որ կենդանին ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի աջակցությամբ:
