Ֆիդանը Լոնդոնում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը․ ՏԱՍՍ

306505-770x_

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի հանրապետությունը մարտի 2-ին Լոնդոնի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպմանը և կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու Անկարայի պատրաստակամությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։

«Մարտի 2-ին Ուկրաինայի հարցով հանդիպմանը կմասնակցի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը` այնտեղ ներկայացնելով մեր երկրի նախագահին։ Միջոցառմանը նա մտադիր է ընդգծել, որ Թուրքիան ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար՝ հաստատելով արդար և կայուն խաղաղություն։ Նա կնշի, որ Թուրքիան, որը 2022 թվականի մարտին հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է ապագայում կրկին ստանձնել այդ դերը»,- ասել է աղբյուրը։