Փաշինյանն ուսանողների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողների և շրջանավարտների հետ: Հայտնում են Կառավարությունից։
Վարչապետը հանդիպմանը մասնակից աղջիկներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով և մաղթել հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր: