Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի. Հայկ Կոստանյան

hayk-kostanyan-scaled-770x_

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ձերբակալությունների՝ լրագրողի այն հարցին, թե ինչու քաղաքապետարանում չի ստացվում կոռուպցիոն ռիսկերն արմատախիլ անել՝ պատասխանեց. «Եթե ծանոթանանք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչո՞ւ են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, այլ լուրջ խնդիրներ ենք տեսնում»:

Կոստանյանի խոսքով՝ ինքն այս պահին չգիտի, թե ձերբակալվածների գործը որ փուլում է. «Դա գաղտնի չէ, հրապարակային այդ ամենի մասին ասել ենք: Մենք գործ ունենք շուրջ 30 հազար աշխատակցի հետ, և եթե մարդիկ գծված խաղի կանոններից անցնում են, ապա մենք այդ տեսակ գործընկերների հետ չենք ցանկանա մեր աշխատանքը շարունակել», -ասաց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ քաղաքապետարանի պաշտոնյա 7 անձանցից 4-ը կալանավորվելու համար: