Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են անհապաղ սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստությունը. Պեսկով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ, բովանդակային նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Էր-Ռիադում արտահայտվեց երկու կողմերի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ կազմակերպելու նման հանդիպում… Մենք պայմանավորվեցինք սկսել կոնկրետ բովանդակային նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն դրան «նախապատրաստվել է պետք»։