Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումը․ Լավրով

1093744346-0-219-2049-1371-1920x0-80-0-0-81fd247b3f52ad157fc84eaf2c9dfdcd-770x_

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումը: Այս մասին Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել. առաջինը, և, հավանաբար, ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի շուտափույթ նշանակումն ապահովելն է», – ասել է նա։

Արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների դեսպանատների աշխատանքի առնչությամբ անհրաժեշտ է վերացնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ առաջացած խոչընդոտները։ Այս խնդիրների լուծումը կքննարկվի առաջիկայում։

Հանդիպմանը քննարկվել է ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսելու, այլև այն ընդլայնելու տարբեր ոլորտներում՝ և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական (այսինքն՝ գլոբալ հակամարտությունների գոտիներում), նշել է Լավրովը։