Ռումինիայում պետական hեղաշրջման գործով 101-ամյա պաշտոնաթող գեներալ է ձերբակալվել

347413273241622-770x_

Ռումինիայում վեց քաղաքացի է ձերբակալվել՝ հեղաշրջում նախապատրաստելու և կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու կասկածանքով, հայտնում է Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության տնօրինությունը (DIICOT): Հատկանշական է, որ հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածների թվում է 101-ամյա պաշտոնաթող գեներալ-մայորը, հայտնում է rbc.ru-ն:

Նշվում է, որ «կասկածյալները քայլեր են ձեռնարկել արտաքին քաղաքական-ռազմական գործոնների հետ՝ բանակցելու համար Ռումինիայի՝ անդամակցած ռազմական դաշինքից դուրս գալու, գործող սահմանադրական կարգը  վերացնելու, քաղաքական կուսակցությունները լուծարելու, կազմակերպության անդամներից կազմված նոր կառավարություն ստեղծելու, պետական ​​հաստատություններից բոլոր աշխատակիցներին հեռացնելու, նոր սահմանադրությունը ընդունելու երկրի անունը, դրոշը և օրհներգը փոխելու վերաբերյալ», – ասվում է DIICOT-ի հաղորդագրությունում:

Բացի այդ, խմբավորման անդամները բազմիցս շփվել են «օտար տերության գործակալների» հետ ինչպես Ռումինիայի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում, կարծում են գերատեսչությունում։ Դրա փոխանցմամբ՝ հունվարին մեղադրյալներից երկուսն այցելել են Մոսկվա, որտեղ «շփվել են մարդկանց հետ, որոնք ցանկանում էին աջակցել կազմակերպության քայլերին՝ Ռումինիայում պետական ​​իշխանությունը զավթելու ուղղությամբ»։