Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2024թ.-ին արձանագրվել է իրավախախտման 160 դեպք. ԲԸՏՄ

0-4-770x_

ԲԸՏՄ-ն ներկայացրել է ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողության արդյունքները՝ 2024թ.-ի կտրվածքով:

Արձանագրվել է՝

160 իրավախախտման դեպք, որից՝

62 ձկնաբուծություն

35 էլեկտրաէներգիայի արտադրություն

23 հասարակական սննդի, հյուրանոցների, զվարճությունների և հանգստի կազմակերպում

17 ջրամատակարարում, ջրօգտագործում

23 այլ

Կիրառվել է՝

128 վարչական տույժ,

68,500,000դր. տուգանք

Հաշվարկվել է`

431,159,194դր. պատճառված վնաս

Կասեցվել է՝

80 գործունեություն՝ առանց թույլտվության ապօրինի ջրօգտագործման հիմքով։

Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրօգտագործման հետևանքով կանխվել է շուրջ 790լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11,000,000խմ ապօրինի ջրօգտագործում։