Պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին (տեսանյութ)

screenshot-9-1753882129409-770x_

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։

Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է վարչական վարույթ։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»: