Ո՞րն է ամենաառողջարար հացը․ մասնագետի խորհուրդը

image_750x_67bc285e1099a

Թերապևտ և սննդաբան Ռեգինա Ախունյանովան որպես ամենաառողջարար անվանել է տարեկանի հացը։

Այս կարծիքը նա հայտնել է իր Telegram ալիքում, գրել է «Լենտա»-ն։

Ախունյանովան ռուսներին խորհուրդ է տվել ավելի հաճախ ուտել տարեկանի հաց, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և B վիտամիններ: Բացի այդ, այս մթերքը պարունակում է նվազագույն քանակությամբ վնասակար քաղցկեղածին նյութեր, որոնք ձևավորվում են կեղևով ցանկացած թխվածքի պարագայում:

Բացի այդ, սննդաբանի խոսքով՝ տարեկանի հացը հարուստ է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններով։ Այսպիսով, «Դարնիցկի» հացը պարունակում է տարեկանի ալյուրի 60 տոկոս, ինչը համապատասխանում է օրական պահանջարկի 30 տոկոսին։ «Խիստ խորհուրդ եմ տալիս ունենալ մի քանի կտոր հենց հիմա: «Բորոդինսկին», «Դարնիցկին», «Մինսկին», «Ռիժսկին» տարեկանի ամենահայտնի արտադրանքներն են»,- ասել է բժիշկը։