Նովոսիբիրսկից ընտանիքը նորածին որդուն անվանել է Թրամփ

Նովոսիբիրսկից մի ընտանիք նորածին որդուն անվանել է Թրամփ։ Ուշագրավ է, որ երեխայի հայրանունը Վլադիմիրի է։ Այս մասին հայտնում է Sib.fm-ը՝ վկայակոչելով տղայի ծնողին։
«Սա պարտադիր չէ կապել քաղաքականության հետ: Այս անունն ունի բազմաթիվ ստուգաբանություններ։ Մի քանի տարի հետո անունը հազվագյուտ կդառնա։ Մենք ուզում էինք, որ մեր երեխան անսովոր անուն ունենար»,- պատմել է տղայի հայրը՝ Վլադիմիրը։