Մհեր Գրիգորյանը ԵՄ-ում ՀՀ առաքելությունում «Խաղաղության խաչմերուկի» մասին մտքեր է փոխանակել

l-0x54wh-1280x746z-06141-800x466-1752771221314-770x_

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին:

Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներքո տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ենթակառուցվածքների արդիականացման հեռանկարների շուրջ: