Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

mycollages_41-770x_

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքից երևացող տեսարանից տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ: Բայց այդ աղմուկի նպատակներից մեկն էլ հենց բոլորիս անհաղորդ պահելն է այս գեղեցիկ պատկերներից»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ամբողջ տարածքում առատ տեղումներ են, իսկ Երևանում տրանսպորտային ցանցը կաթնավածահար վիճակում է։