Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

20230803t0900_pope_francis_students_lisbon_1763271_1.thumb

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն այսօր՝ փետրվարի 17-ին, հայտնել է, որ շնչառական վարակը, որը հանգեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոսպիտալացմանը, ցույց է տալիս «բարդ կլինիկական պատկեր», որը պահանջում է պոնտիֆիկոսի շարունակական մնալը Հռոմի Gemelli կլինիկայում: Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է vaticannews.va կայքը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնյա Մատեո Բրունիին։

Բրունիի խոսքով՝ վերջին օրերին անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդի մոտ ախտորոշվել է «շնչառական տրակտի պոլիմանրէային վարակ»։ Սա պահանջում էր բուժման փոփոխություն: Վատիկանի խոսնակի հայտարարության մեջ չի նշվում, թե դեռ որքան ժամանակ կանցկացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ և այդ պահին գտնվում էր կայուն վիճակում: Բժիշկների խորհրդով նա չի մասնակցել Վատիկանում կիրակնօրյա աղոթքին։