Հեսա փորձագետները կասեն՝ բդեշխը պիտի որոշի ինչ անենք, սրանք մեզ կտրում են մեր ազգային արմատներից. Նիկոլ Փաշինյան

screenshot-51_6-770x_

Հայաստանում առաջնորդության ձևավորման ինստիտուտներ շատ չկան, եթե չասեմ ընդհանրապես չկան, ո՞նց է Հայաստանում առաջնորդություն ձևավորում, ո՞վ գիտի, ո՞նց է ձևավորում։ Այս մասին կառավարոթւյան նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, համաձայն եմ, հիմնականում փողոցում: Առաջնորդությունը պետք է սաղմնային մակարդակում ձևավորվի և մրցակցության մեջ զարգանա։ Ինչ տեղի է ունենում մեր երկրում՝  մեր ամբողջ բյուջեն, բոլոր ծրագրերը առաջնորդության արտահայտություն են, որովհետև ինչ-որ մեկը մտածում է, ասում է, այ, սա պետք է անել, սա հիմա պետք է անել, երբ որ ասում ենք սա այս տարի չանենք, անենք այս տարի սա, սա առաջնորդություն է:

Եվ հիմա մենք այդ առաջնորդությունը տանում ենք, դնում ենք մարդկանց առաջ և սա ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացում է: Էլ չենք գնա ասենք, գիտեք ինչ կա, այ եթե մեզ  ձայն կտաք, ցուցակներն էլ կբերեք, մենք այդ այդ փոսը կլցնենք: Եվ չենք ասում մենք սա, հասկանում եք, մենք չենք ասում: Մենք հույս ունենք, որ Հայաստանում կա փորձագիտական շերտ և իրենք կնայեն, կասեն՝ սա սա է նշանակում, սա սա է նշանակում: Բայց հիմա մեր փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի և կասի, թե էլ ինչը ծախեցինք, էլ ինչը տվեցինք, էլ ում հետ ինչ դավադրություն եղավ, որ մենք մեր քաղաքացուն, մեր ավանդույթից կտրում ենք, որ բդեշխը պիտի որոշի ինչ անի, սրանք ի՞նչ են ուզում անեն, ուզում են մենք մեզ մեր ազգային արմատներից կտրենք։ Ժպտում եք, բայց այդպես է, 100%-ով այդպես է։ Ես, որ սա ասում եմ, մի հատ էլ ասում են՝ դա վարչապետի անելու գործ չի, ես ասում եմ բա ու՞մ գործն է, ո՞վ է այդ մարդը»,- ասաց նա: