Կոտայքում վերադարձնելու նպատակով մտերիմին հանձնված, մոտ 3 մլն դրամ արժողությամբ հիդրոմուրճը վերջինը վաճառել է այլ անձի

31558cae-e704-49d4-8a08-68c000a31d57-770x_

Փետրվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Խ․-ն և հայտնել, որ իրենց ապրանքն առանց իրենց հարցնելու ինչ-որ ընկերություն վերցրել և տեղափոխել է այլ տարածք, որն ինքը հայտնաբերել է:

Ոստիկանության ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Շուբին Ս․-ն հայտնել է, որ 2024թ-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հարևանությամբ իր մտերիմ, Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Ջ․-ին տվել է իրեն պատկանող հիդրոմուրճը՝ հետագայում վերադարձնելու նպատակով, սակայն պարզել է, որ նա նշված հիդրոմուրճը նախնական տվյալներով վաճառել է մեկ այլ անձի՝ պատճառելով իրեն շուրջ 3 մլն դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: