Կոտայքում բախվել են «Mercedes»-ը, «Ford Transit»-ն ու «Nissan X-Trail»-ը

b09e4ae9-f8c7-4ddf-938e-147f95a6dd6f-770x_

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Mercedes», «Ford Transit» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: