Կարևոր հաղթանակ. Մխիթարյանը «Ջենոայի» դեմ խաղից լուսանկարներ է հրապարակել

481259322-18385632373113294-1999077816165032972-n-770x_

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հանդիպել է «Ջենոայի» հետ։ Խաղը կայացել է «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:

Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին: Ֆուտբոլիստը հրապարակում է արել և գրառում կատարել։

«Կարևոր հաղթանակ և ևս 3 միավոր»,- գրել է Մխիթարյանը: