Իրավապահները ձերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներին. փաստաբան

71cec9b37-1751971317650-770x_

Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին, հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները փորձում են ներս մտնել՝ հասկանալու, թե ինչ գործի շրջանակներում են Ավագյանին ձերբակալել, սակայն դա մինչ այս պահն արգելվել է: