Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում. Իրանի նախագահ

image_750x_678793bc88ade

Իրանը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակազմի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց հետևանքով ստանձնած պարտավորությունների կատարումը, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դրանք չի կատարել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։

«Իրանը պատերազմից չի վախենում, բայց նաև պատերազմ չի ցանկանում»,- ընդգծել է Իրանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ եթե միջուկային օբյեկտների դեմ գործողություն լինի, Իրանը կպաշտպանվի։