Ինդոնեզիայում 2 տղամարդու հրապարակայնորեն 159 անգամ մտրակել են նույնասեռական հարաբերություն ունենալու համար

Ինդոնեզիայի պահպանողական Աչեհ նահանգում երկու տղամարդու հրապարակավ մտրակել են այն բանից հետո, երբ իսլամական շարիաթի դատարանը նրանց դատապարտել է՝ իրար հետ սեռական հարաբերություն ունենալու համար, հայտնում է CNN-ը:
Տասնյակ մարդիկ հավաքվել են նահանգի գլխավոր քաղաքի՝ Բանդա Աչեհի այգում: Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Աչեհում, Ինդոնեզիայի միակ նահանգում, որտեղ կիրառվում են շարիաթի օրենքները, մարդիկ մատրակվում են միասեռականության համար:
24 և 18 տարեկան տղամարդիկ մտրակի տասնյակ հարվածներ են ստացել: Յուրաքանչյուր 20 հարվածից հետո նրանց խմելու ջուր են տվել և մշակել են վերքերը: Նրանց ընդհանուր առմամբ հասցվել է 82 և 77 հարված:
Տղամարդիկ ձերբակալվել էին նոյեմբերին, երբ բնակիչները կասկածել էին, որ նրանք միասեռական են, և ներխուժել նրանց վարձակալած սենյակ, որտեղ տղամարդկանց բռնացրել էին մերկ և տարել շարիաթի ոստիկանություն: