Թրամփի բանագնացը Պուտինին հանդիպելու համար ստիպված է եղել 8 ժամ սպասել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը 8 ժամ սպասել է, որպեսզի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ավարտի բանակցությունները Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդել է «Sky News»-ը։
Միայն դրանից հետո է հատուկ բանագնացը կարողացել հանդիպել Պուտինի հետ։
«Ի վերջո, նա Վիտկոֆֆին տվեց այս շատ կարևոր անձնական ժամանակը, երբ արդեն մութ էր, և ամեն ինչ տեղի էր ունենում փակ դռների հետևում»:
«Sky News»-ը հանդիպմանը սպասելու անհրաժեշտությունն անվանել է ռուսական կողմի «դասական ուժային խաղ»։
Սթիվ Վիտկոֆֆը Մոսկվա է ժամանել մարտի 13-ի առավոտյան՝ Ջիդայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից երկու օր անց, որի արդյունքում Կիեւը համաձայնել էր 30-օրյա հրադադարի: Այս առաջարկը նախատեսվում էր քննարկել նաեւ ռուսական կողմի հետ։ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Վիտկոֆֆի բանակցություններն անցել են փակ դռների հետևում։ Մարտի 14-ի առավոտյան Վիտկոֆֆը հեռացել է Մոսկվայից։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացին հանդիպելուց առաջ պետության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, բայց պայմանով, որ դա կբերի երկարաժամկետ խաղաղության։