Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել

screenshot-2025-07-25-202014-800x465-1-1753461537247-770x_

Կամբոջայի հետ ռազմական բախումների ֆոնին Թաիլանդի 8 շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Nation թերթը՝ հղում անելով տարածված համապատասխան հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սահմանային հակամարտության պատճառով սահմանային պաշտպանության հրամանատարությունը ուրբաթ օրը ռազմական դրություն է հայտարարել երկու նահանգների ութ շրջաններում, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։