Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել

5663512_268_0_1333_1065_1280x0_80_0_0_03d31d7e1c26750f1d216f4919492fc4.thumb

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է։ Այս մասին Sputnik Արմենիա-ին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասաց նա:

Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել,-հավելեց ՊՆ խոսնակը: