Եթե «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, երևի մեր պետությունը ճակատագիր չունենա. Սասուն Միքայելյան

Վազգենի արած գործով, նրա թողած գաղափարով մինչև այսօր թե՛ «Երկրապահը», թե՛ հայ ժողովուրդը ուղղորդվում են, Սպարապետի ծննդյան օրն այս մասին լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա ասաց, թե Վազգենի գաղափարները կյանքի չկոչվելու պատճառները պետք է տեսնել «հոկտեմբերի 27»-ի մեջ։
«Մենք Վազգեն Սարգսյանի 65-ամյակին հայտարարությամբ հանդես ենք եկել, որ «հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտվի։ Մենք պահանջատերն ենք։
Եթե «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, երևի մեր պետությունը ճակատագիր չունենա։ Նման բաները կարղ են կրկնվել, եթե չբացահայտվի «հոկտեմբերի 27»-ը։ Որ այսօր մենք այս օրին ենք հասել, բոլոր հետևանքները գալիս են «հոկտեմբերի 27»-ից»,-ասաց Սասուն Միքայելյանը։