Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները հանրության առաջ. Փաշինյան

20956797-0-0-1601-901-1920x0-80-0-0-8e1fe3c2a7f3b3db32326e351bc2fb45-1750580051505-770x_

Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները հանրության առաջ, այդ թվում նաև իր հոգևոր բարեվարքությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Բա մեկդ ինչի՞ չեք ասում հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ, վարչապետի օրգանների հետ ի՞նչ գործ ունեք», -ասել է երկրի ղեկավարը, անդրադառնալով սոցիալական ցանցերի՝ իր էջում արված գրառումներին:

Լրագրողի այն հարցին՝ ի՞նչ պետք է սովորեն երեխաները վարչապետից, նա պատասխանել է.

«Մեր ենթամշակույթին դուք ծանո՞թ չեք, որ մեկ էլ երեխան սկսում է խոսել, ասում են՝ դե՛, ասա՛, քեռին քեզ ի՞նչ ա սովորացրել, ցավդ տանեմ, ի՞նչ ես ասում մորքուրին, տատիկին, կամ հոպարին»:

Վարչապետն առաջնային է համարել նման ենթամշակույթի վերացումը, նշելով, որ պետք չէ նման հարցերում «շարվել երեխաների հետևում»: