Եթե ադրբեջшնցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թnւրք վարորդները կփոխարինեն․ ՔՊ-ական պատգամավոր

467641055-1201155661647427-2922641872198157156-n-770x_

Եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր ունենան ՀՀ մտնելիս, թուրք վարորդները կփոխարինեն: Այս մասին Արմլուրի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ ադրադառնալով Փաշինյանի այն ասածին, որ եթե ադրբեջանցի վարորդների եւ բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթեւեկել են եւ այսօր էլ ակտիվ երթեւեկում են Հայաստանի ճանապարհներով:

«Ցանկացած երկրի բեռնատար եթե մտնում է ՀՀ և ՀՀ-ից դուրս եկող ցանկացած բեռնատար դրանք բոլորը ստուգվում են:

Խոսքը վերաբերվում է հոգեբանական խնդրին, օրինակ՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին, եթե կա այդ խնդիրն ապա թուրքական վարորդներն այդ խնդիրը չունեն, որովհետև իրենք միևնույն է Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են ՀՀ և հայկական վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա: Սրա մասին է ընդամենը խոսքը»,-ասել է նա:

Անդրադառնալով Բաքվում գտնվող հայերին, նա ասել է. «Բաքվում գտնվող մեր բոլոր հայրենակիցների համար իրողությունը շատ մտահոգիչ է:  Եվ Բավքում ապօրինի գտնվող և ապօրինի դատավարության գործընթացում գտնվող մեր հայրենակիցների այս իրողությունը շատ ցավալի է և բնականաբար ոչ միայն ֆիզիկական, այլ նաև՝ հոգեբանական ներգործության միջոցներ են կիրառվում նրանց նկատմամբ: Դրա նպատակն այն է, որ Ադրբեջանը փորձում է ստիպել մեր հայրենակիցներին իրենց ցանկալի «խոստովանություն» կորզել»,-ասել է նա: