Գալուզինը դեսպան Արսենյանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր. ՌԴ ԱԳՆ

capture_314-770x_

Մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումների նախապատրաստումը։