Բրյուսելում բարձրաձայնված է Բաքվում պահվող հայերի հարցը. Նիդեռլանդների ԱԳ նախարար

screenshot-2025-03-12-150636-770x_

Գերիները  պետք է պաշտպանված լինեն հավոր պատշաճի և  միջազգային չափանիշների համաձայն։ Այս մասին, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների մասին լրագրողի հարցին, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը:

Լրագրողի հարցին՝ թե  մտահոգություններ կան, որ Բաքվում պահվող հայերը, որոնցից է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, և ով արդեն ավելի քան 20 օր է, հացադուլի մեջ է, ենթարկվում են խոշտանգումների, և այդ խոշտանգումների մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից պարբերաբար տարածվող լուսանկարները դատական  գործընթացներից, ո՞րն է Եվրոպական Միության, ինչպես նաև հենց Նիդերլանդների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և ի՞նչ հարց, ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ և այս հարցի լուծման ուղղությամբ՝ Նիդերլանդների ԱԳ նախարարը պատասխանեց.

«Ազատ և արդար դատավարության իրավունքներ պետք է լինեն, խնդրում եմ, վստահ եղեք, որ այս պարագայում ևս Նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այս հարցը : Մենք  մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա, նաև Բրյուսելում կա այս հարցը բարձրաձայնված»: