Բանջարեղեն, որը տրոհում է երիկամների և միզապարկի քարերը, կանխարգելում աղիքային ինֆեկցիաների զարգացումը

Կանաչ լոբու պատիճից պատրաստված ջրային թուրմը լայն կիրառում ունի գերմանական ժողովրդական բժշկության ոլորտում։ Օգտագործվում է շաքարային դիաբետի, երիկամների և միզապարկի քարերի առաջացման և դրանց այլ հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, իշիասի և արյան բարձր ճնշման դեպքում։
Միջնադարի հայ բժշկապետերը նկատել են, որ լոբին պայծառացնում է դեմքի գույնը, վերացնում է արգանդի բորբոքումները։
ա. Ամրացնում է արգանդը, նպաստում է պտղի զարգացմանը` բոլոր փուլերում։
բ. Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
գ. Կարգավորում է դաշտանի պարբերությունը, կանխում է արյունահոսությունը և սակավարյունությունը։
դ. Տրոհում է երիկամների և միզապարկի քարերը։
ե. Պահպանում է օրգանիզմը և հատկապես լյարդը բորբոքումներից։
զ. Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։
է. Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու երկաթ, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին։
ը. Հարուստ է կալիումով, մագնիումով, որի շնորհիվ խորհուրդ է տրվում ուտել աթերոսկլերոզի և մկանների ցավի դեպքում։
թ. Լոբու մեջ պարունակվող ամինաթթու տրիպտոֆանը նպաստում է երջանկության և առողջ քուն պարգևող հորմոնների արտադրությանը։ Տիրոզինն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների առաջացման համար, իսկ արգինինն ունի ինսուլինանման ազդեցություն։ Արգինինն ավելի շատ է կանաչ լոբու պատիճում։
ժ. Լոբու պատիճներում շատ են պղինձը և ցինկը, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձին։
ի. Լոբին մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում, որը կանխարգելում է աղիքային ինֆեկցիաների, ռևմատիզմի, մաշկի հիվանդությունների զարգացումը և ամրացնում է բրոնխները։
լ. Կանաչ լոբուց և հատիկից պատրաստված ուտեստները հանգստացնում են նյարդերը, լավացնում են հիշողությունը, կանխարգելում են ատամնաքարի առաջացումը։
Քիմիական բաղադրությունը
խ. Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանն օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։
Կարևոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ)։ E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։
Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաև կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։ Սննդամթերքի կարևորագույն չափանիշներից է նատրիումի և կալիումի փոխհարաբերակցությունը։
Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։ Վարունգի մեջ` 1։18։
Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։