Արարատում 13-ամյա երեխայի դի է հայտնաբերվել

l-peazr6xbek-770x_

Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա:

Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: