Արարատի մարզում բախվել են «BMW X5»-ը և «Lada»-ն․ կա վիրшվոր

screenshot-4_5-770x_

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։