Անհնար է, որ ԶԱԷԿ-ը վերահսկի Ուկրաինան, այն ռուսական միջnւկային օբյեկտ է․ ՌԴ ԱԳՆ

1938409426-0-322-2866-1934-1920x0-80-0-0-71bfc5823d7d7db4c7837ffc0f56ffcb-770x_

ԶԱԷԿ-ը ռուսական միջուկային օբյեկտ է։ Դրա նկատմամբ վերահսկողությունը Ուկրաինային կամ որեւէ այլ երկրի փոխանցելն անհնար է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։

«Անթույլատրելի է ԶԱԷԿ-ի համատեղ շահագործումը որևէ պետության հետ։ Նման նախադեպեր համաշխարհային պրակտիկայում չկան: Անհեթեթ է թվում նաև կայանի շահագործմանը միջազգային որեւէ կազմակերպությունների մասնակցության գաղափարը, քանի որ դրանցից ոչ մեկի ոչ մանդատը, ոչ իրավասությունը թույլ չեն տալիս մասնակցել միջուկային օբյեկտների շահագործմանը», – ասված է հայտարարության մեջ։