Այսօր կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը. Գարեգին Բ

photo-2025-07-27-13-50-36-1753610034231-770x_

Այսօր կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը. այս մասին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ Մայր Աթոռում աղոթասրահի բացմանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Սիրելի՛ հավատացյալներ, մեր օրերում, երբ կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, այսպիսի եկեղեցական շինություններն ու սրբավայրները իրենց կրոնական և ծիսական նշանակությամբ հավատքի զորակցման, հոգու փրկության և Աստվածահաճո կյանքի ամրապնդման խորհրդաբեր օջախներ են։ Այսպիսի օրհնալ վայրում հավատացյալների հետ հանդիպումը ճանապարհ ու հավերժություն է», – ասել է կաթողիկոսը: