ԱՄՆ պետքարտուղարը Զելենսկիին մեղադրել է հազվագյուտ մետաղների հարցով գործարքի վերաբերյալ ստախոսության համար

capture_195-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստել է ուկրաինական մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքից հրաժարվելու մասին, ասել է ամերիկացի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X-ի իր էջում։

Փետրվարի 16-ին Financial Times-ը հայտնել էր, որ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ փոխանցել երկրի հազվագյուտ հողային հանքանյութերի իրավունքների 50%-ը՝ ռազմական օգնության դիմաց։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում էր հասանելիություն ստանալ ուկրաինական ռեսուրսներին արդեն իսկ տրամադրված աջակցության դիմաց, մինչդեռ մատակարարումների նոր ծավալը նույնիսկ չի քննարկվել։

Ըստ Ռուբիոյի, Զելենսկին այս հարցով Կիևում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպման նասել է, որ Կիևը ցանկանում է գործարք կնքել ը և որ «դա իմաստ ունի»: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ պետք է «այն անցկացնի օրենսդրական գործընթացով»:

«Սակայն 2 օր անց ես կարդացի, որ Զելենսկին հրաժարվել է գործարքից՝ ասելով. «Մենք ոչ մի դեպքում նման բան չենք անի»: Բայց այդ հանդիպման ժամանակ ամեն ինչ այլ կերպ է եղել»,- նշել է Ռուբիոն: