ԱԺ-ն ծափողջույններով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Ազգային ժողովի պատգամավորները հերթական նիստը սկսեցին ծափողջյուններով` շնորհավորելով ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Այսօր նա կդառնար 66 տարեկան։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականին։
Իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը[
Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ մեծ ազդեցություն ունեցող գործիչ։
Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։
Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում։