ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից:
«Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Երեկ Norlur.am-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
