Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

Ձերբակալություն12:27 | նոյեմբերի 2, 2026Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինծռայողին հասցրել են այդ քայլին, գրում է ArmLur.am-ը։
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է ինքնասպանության։
Այս պահին դեպքով կա 2 ձերբակալված անձ, չի բացառվում եւս մեկ ձերբակալում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տիգրան Ստեփանյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնել էին, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Նա Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր, ապրում էր ծնողների և իրենից մեծ եղբոր հետ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր բարձրագույն ուսումնական հաստատություն, ապա մեկնել ծառայության:
«Բարի, հարգալից, կյանքով լի, խելացի տղա էր մեր Տիգրանը, ավագ դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ էր ընդունվել, շատ էինք ուրախացել: Կատարվածը շոկային է բոլորիս համար, չենք հավատում ինքնասպանության վարկածին»,
NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի մտերիմներից մեկը:
Թեմա
ՁերբակալությունՊատահարներՌազմականԻնքնասպանություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
